
Հաշվետար
Best Group
Նկարագրություն
Բեսթ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետարի:
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
- Ներքին և արտաքին գործարքների մուտքագրված ծրագրային տվյալների ստուգում և ճշգրտում
- հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում՝ համապատասխան ծրագրերում և համակարգերում.
- Հաշվապահական հաշվառման այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր տիրապետում
- Պատասխանատվության զգացում
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 6 -օրյա գրաֆիկ
Աշխատաժամեր` 09:30-19:00
Աշխատավայր` Սասունցի Դավիթ մետրոյի հարևանությամբ
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003թ.-ից: Շուկայում գործելով ավելի քան 15 տարի մենք կարողացել ենք հմտանալ սպառողների պահանջմունքների բավարարման բարդ և բազմակողմանի գործընթացում` առաջարկելով եվրոպական առաջատար մի շարք ընկերությունների արտադրանքը: Հանդիսանալով իսպանական, գերմանական ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում` "Կերամիկ Սիթի" և “Լիդերիա” խանութների ցանցը զբաղվում է սալիկների, կերամոգրանիտե սալիկների, լամինատի, սանիտարական կերամիկայի, լոգասենյակի կահույքների, լոգախցիկների, հիդրոմերսող վաննաների, հայելիների և այլ վերանորգման համար անհրաժեշտ ապրանքատեսակների ներմուծմամբ, արտադրությամբ և վաճառքով: