Հաշվետար
"R & V Comfort" LLC
Նկարագրություն
"Կոմֆորտ Ռ և Վ" ՍՊ Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է հաշվետարի։
Պարտականություններ
- հարկային հաշիվների և բեռնագրերի դուրս գրում E-invoicing ծրագրով,
- ապրանքների շարժի վերահսկողություն,
- խանութ-սրահների վաճառքների և դրամարկղի վերահսկողություն,
- ներմուծված ապրանքների մուտք 1C առևտուր ծրագրում,
- բանկային փոխանցումների կատարում,
- ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- 3 տարվա հաշվետարի աշխատանքային փորձ մանրամեծածախ առևտրի ոլորտում,
- 1C 7․7 առևտուր ծրագրի գերազանց իմացություն,
- ուշադրություն, կենտրոնացում, պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն, ինքնավստահություն, արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը 09:00-18:00, մեկ ժամ ընդմիջում։
Աշխատավարձը՝ 220 000 ՀՀ դրամ։
Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան: