Հաշվետար
Mix Group
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է hաշվետար` համապատասխան աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում` 1 C, E-invoicing համակարգերի միջոցով
- Վաճառքների ձևակերպում 1 C ծրագրերում
Պաշտոնից բխող այլ պահանջների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը նվազագույնը 1 տարի
- 1C ծրագրի իմացություն
- Հաղորդացման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ռեժիմը՝ վեցօրյա, կիրակի՝ հանգիստ։
Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00,
շաբաթ՝ հերթափոխային։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը