Հաշվետար
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությունը, հաշվապահության թիմը համալրելու նպատակով, աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվետարների։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում ՀԾ համակարգ և արխիվացում,
- Տեղափոխման փաստաթղթերի կազմում և դուրս գրում taxservice.am կայքի տիրույթում,
- Հաստիքից բխող հաշվապահական այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, մասնավորապես՝ Excel,)
- ՀԾ-ի և 1C-ի պարտադիր իմացություն,
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ, հիմնական աշխատանքային ժամը 08։30-17։30, շաբաթվա մեջ 1օր՝ հերթափոխային գրաֆիկ։
Առավելություններ
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
- Առողջ աշխատանքային միջավայր,
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
- Անվճար ավտոկայանատեղի
Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։
«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։
Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
- Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
- Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
- Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
- Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
- Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN
Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։