Get our free app. It won't take up space on your device
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
6/14/2025

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետարի։

Պարտականություններ

  • Կազմակերպության վաճառքների հետ կապված հարկային հաշիվների, հաշվարկային փաստաթղթերի ստեղծում, ձևակերպում ծրագրային բազաներում, իր աշխատանքի հետ կապված հաշվետվությունների ներկայացում անհրաժեշտ ստորաբաժանումներին,
  • Պարտքերի վերահսկում, ճշտում, ինֆորմացիայի տրամադրում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում ճիշտ ժամկետներում։

Պահանջներ

  • MS Excel, MS Word ծրագրերի տիրապետում, 1C 8.2, 1C 8.3 և E-invoicing ծրագրերի իմացություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական բազային գիտելիքներ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ` 09։00-17։00, կիրակի հանգիստ։

Աշխատանքի վայրը՝ ք․Երևան, Շիրակի 43։

Company օverview
address
Address
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ջրարբի
address
Number of employees
501-1000
Phone
Phone
060508888

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գե

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media