Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար

Bayazet

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
4/21/2023
Job posting has expired

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է հաշվետար, ցանկալի է Կոտայքի մարզից

Պարտականություններ

  • Բանկային քաղվածքների ծրագրային մուտքագրում
  • Վաճառքների և ստացված հաշիվների ծրագրային մուտքագրում
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող հանձնարարությունների կատարում
  • Գործընկերների մնացորդների հաշվառում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում.
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • աշխատանքային փորձ (ցանկալի է արտադրության ոլորտում)
  • պարտադիր հմտություններ՝ ՀԾ , Excel,
  • աշխատասիրություն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն, թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթիից շաբաթ ժամը 09:00-18:00:

Company օverview
address
Address
Երևան, Խորենացի 43/7, Կոտայքի մարզ, գ․ Արամուս, Անկախության 1փող․ 10/1
address
Number of employees
16-50
Phone
Phone
94714346

<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media