
Հաշվետար
Penotex LLC
Նկարագրություն
Պենոտեքս ընկերությունը հայտարարում է մրցույթ հաշվետարի թափուր աշխատատեղը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Պատվերների մշակում
- Հարկային հաշիվների, հաշիվ ապրանքագրերի դուրսգրում
- Վաճառքների ձևակերպում՝ մեծածախ և մանրածախ
- Ապրանքի տեղափոխությունների, մուտքերի վարում
- Դրամարկղի շարժի վերահսկողություն, ձևակերպում ծրագրում
- Գործընկերների պարտքերի հաշվառում, վարում
- Վերադասի կողմից տրված, իր իրավասության սահմաններում, հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- 1C 8.3, e-invocing, MS Office, մասնավորապես excel ծրագրի լավ տիրապետում
- Աշխ.փորձը 1-3 տ.
- Պատասխանատու, պարտաճանաչ, ուշադիր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 6-օրյա :
Ընկերությունն ապահովում է ծառայողական տրանսպորտով և ընդմիջումով:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։