Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար

C and F Co LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Industry: Administrative, Clerical, Accounting, Audit
Job posting has expired

Նկարագրություն

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին ազնիվ, պատասխանատու սկսնակ հաշվետար:

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:

Պահանջներ

  • Սեռը՝ իգական,
  • Տարիքը՝ մինչև 30 տարեկան,
  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում (կամ հեռակա ուսուցմամբ սովորող),
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի, 1C, e-invoicing ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
  • Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ,

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,

Աշխատավայրը՝ Չարբախում, Շարուրի 43:

Company օverview
address
Address
ք. Երևան, Շարուրի 43
address
Number of employees
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

See more

Spread the word! Share this job on social media