
Հաշվետար
AREX Co
Նկարագրություն
Ծաղկաձորում գտնվող բարձրակարգ ռեստորանին անհրաժեշտ է հաշվետար։
Պարտականություններ
- Մատակարարների հետ աշխատանքների կազմակերպում,
- Մատակարարված ապրանքների ստացում, դրանց հաշիվների ստուգում և մուտքագրում ծրագիր,
- Նյութական արժեքների կոմպլեկտավորում, ինքնարժեքի ձևավորում,
- Ելքերի և մուտքերի ծրագրային ձևակերպում,
- Հաշվետվությունների կազմում։
Պահանջներ
- Հաշվապահական կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ,
- R-keeper կամ iiko ծրագրերի իմացություն։
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։