
Հաշվառող արտադրությունում
Bacon Product LLC
Նկարագրություն
Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ն փնտրում է հաշվառողի արտադրության բաժնում արտադրական գործընթացների վերահսկման, հաշվառման, և կազմակերպչական հարցերում ղեկավարին աջակցելու համար:
Պարտականություններ
- Արտադրանքի ծավալի, օգտագործված նյութերի և ծախսերի գրանցու
- Արտադրության ընթացքի հետ կապված տվյալների հավաքագրում և համակարգում
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը
- Արտադրական գործընթացների կազմակերպմանն աջակցություն
- Գործընթացների օպտիմալացման առաջարկների ներկայացում
- Արտադրական բաժնի փաստաթղթաշրջանառության կարգավորում
- Տվյալների մշակման և վերլուծության իրականացում Excel-ի և 1C ծրագրերով
- Արտադրության ղեկավարի ուղղակի աջակցություն կազմակերպչական և տեխնիկական հարցերում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտություն, հաշվապահություն կամ արտադրության կազմակերպում)
- Տիրապետում 1C և Excel ծրագրերին՝ տվյալների մուտքագրման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա (հանգստյան օր՝ շաբաթ օր)
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: