Հաշվառման թիմի ղեկավար
DUET COMPANY
Նկարագրություն
«Դուետ Քոմփանի»-ն փնտրում է Հաշվառման թիմի ղեկավարի՝ ՀԾ վաճառքների կառավարման գերազանց իմացությամբ, ով կապահովի վաճառքների հաշվառման գործընթացների արդյունավետ կազմակերպումը, հաշվառման տվյալների ճշգրիտ վարումը և թիմի աշխատանքների պատշաճ կազմակերպումը և վերահսկումը։
Պարտականություններ
- Հաշվառման թիմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
- ՀԾ ծրագրում վաճառքների հաշվառման գործընթացների կառավարում։
- Վաճառքների, վերադարձների և ապրանքային շարժի տվյալների ճշգրտության վերահսկում։
- Հաշվետվությունների պատրաստման և տվյալների համադրման վերահսկում։
- Առաջացող խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում։
- Համագործակցություն վաճառքի, պահեստի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինների հետ։
Պահանջներ
- Հաշվառման կամ վաճառքների կառավարման ոլորտում աշխատանքային փորձ։
- ՀԾ վաճառքների կառավարում ծրագրի գերազանց իմացություն։
- Թիմ ղեկավարելու և աշխատանքները համակարգելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և հաղորդակցման լավ հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ
- Աշխատավայրի հասցե՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։