Get our free app. It won't take up space on your device

Հաշվարկող (սմետչիկ)

Prof Al LLC

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required, Junior, Mid level
Industry: Accounting, Audit, Engineering
Deadline:
7/2/2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է ինժեներական դեպարտամենտում նախահաշիվ կազմող (сметчик), ով պատասխանատու կլինի նախագծերի նախահաշիվների կազմման, ծախսերի հաշվարկման և ֆինանսական ցուցանիշների ճշգրտության ապահովման համար։

Պարտականություններ

  • Նախագծային փաստաթղթերի, տեխնիկական նկարագրությունների հիման վրա նախահաշիվների կազմում
  • Շինանյութերի, աշխատանքների ծավալների, տեխնոլոգիական գործընթացների և շուկայական գների հիման վրա ծախսերի հաշվարկ
  • Նախահաշիվների համապատասխանեցում տեխնիկական և իրավական պահանջներին
  • Համագործակցություն մատակարարների, ենթակապալառուների և արտադրամասերի հետ՝ գնային առաջարկների հավաքագրման և համեմատական վերլուծության նպատակով
  • Հաշվարկային փաստաթղթերի, վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար
  • Ծախսերի վերահսկում նախագծի իրականացման ընթացքում և անհրաժեշտության դեպքում ճշգրտումների իրականացում
  • Իրական ծախսերի համեմատում նախահաշվային տվյալների հետ
  • Ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում՝ մասնագիտական շրջանակում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հարակից ոլորտում
  • Excel/MS Office ծրագրերի և նախահաշվային ծրագրերի իմացություն
  • Թվային տվյալների վերլուծության և հաշվարկի հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում և վերջնաժամկետների պահպանում
  • Կազմակերպչական և հաղորդակցման լավ հմտություններ
  • AutoCAD-ի, սմետային ծրագրերի և 1C-ի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն

Company օverview
address
Address
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Number of employees
151-500
Phone
Phone
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media