Հաշվապահ/օպերատոր
Bayazet
Նկարագրություն
ԲԱՅԱԶԵՏ ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվապահ-օպերատորի
Պարտականություններ
- Պահեստի, տնտեսատեխնիկական ապրանքների, հումքերի մուտքագրում ծրագիր
- Պատրաստի արտադրանքի, նյութերի և ապրանքների ելքագրում
- Ապրանքների և հումքերի տեղաշարժի ստուգում պահեստների միջև
- Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և ստուգում, կոմպլեկտավորում
- Ապակոմպլեկտավորում
- Գույքագրում
- Բանկային փոխանցումների մուտքագրում՝ ՀԾ ծրագիր
- Վարկերի և լիզինգների մնացորդերի ստուգում
- Դրամարկղի շարժերի կատարում և վերահսկում/ԾՐԱԳՐԱՅԻՆ/
- Վաճառքի թիմի դրամարկղների ստուգում
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն
-
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
-
Հծ առևտուր, հծ կառավարում ծրագրերի գերազանց իմցություն
-
Թիմում աշխատելու կարողություն
-
Արագ կողմնորշվելու ունակություն
Աշխատանքային գրաֆիկ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից -շաբաթ
Ժամեր՝ 09։00-18։00
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: