Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահի օգնական

Արֆարմացիա

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
12/4/2026

Նկարագրություն

«Արֆարմացիա» ՓԲԸ-ն իր հաշվապահությունում աշխատելու համար փնտրում է հաշվապահի օգնական։ Աշխատակիցը կօգնի հաշվապահական թիմին փաստաթղթերի մշակման, ծրագրում տվյալների մուտքագրման և ամենօրյա հաշվառման աշխատանքներում։

Պարտականություններ

  • Առաջնային փաստաթղթերի ընդունում, դասակարգում և մուտքագրում հաշվառման ծրագրում
  • Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման և ստացված հաշիվ-ապրանքագրերի մշակման աջակցություն
  • Ապրանքների մուտքի, ելքի և վերադարձերի փաստաթղթերի ստուգում և ձևակերպում
  • Մատակարարների և հաճախորդների հետ համադրման ակտերի պատրաստում
  • Excel-ով տվյալների հավաքագրում և աղյուսակների պատրաստում
  • Փաստաթղթերի արխիվացում և պատշաճ պահպանում
  • Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարականների կատարում

Պահանջներ

  • Տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն (ուսանողները նույնպես կարող են դիմել)
  • «ՀԾ-Հաշվապահ» կամ այլ հաշվառման ծրագրերի իմացություն
  • Համակարգչի վստահ օգտագործում, հատկապես Excel
  • Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
  • Հայերենի և ռուսերենի իմացություն
  • Ուշադրություն մանրուքներին, ճշտապահություն, սովորելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Առաջարկում ենք

  • Աշխատանք և մասնագիտական աճ դեղագործական ընկերությունում
  • Ուսուցում աշխատանքի ընթացքում
  • Աշխատավայր տեղափոխում ընկերության հաշվին՝ քաղաքի մի շարք հատվածներից
  • Աշխատավարձ՝ «հարցազրույցի արդյունքներով»

Աշխատանքային գրաֆիկ
Շաբաթական 5 աշխատանքային օր, 10:00–18:00

Դիմելու կարգ
Ինքնակենսագրականներն ուղարկել Էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հաշվապահի օգնական»։ Հեռախոս՝ +374 77 548446։ Հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու 111։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media