
Հաշվապահի օգնական
Ջի ընդ Քո Քոնսալթինգ ՍՊԸ
Նկարագրություն
«Ջի ընդ Քո Քոնսալթինգ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի օգնականի լրացնելու համապատասխան թափուր հաստիքը իր պրոֆեսիոնալ անձնակազմում: Աշխատանքը գրասենյակային է:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա՝ 09։00-18։00, հանգստյան օրերը շաբաթ և կիրակի են:
Աշխատանքների կատարման վայրն է` ք. Երևան, Հալաբյան 5/6.:
Տարիքային սահմանափակում` մինչև 35 տարեկան:
Պարտականություններ
- Առաջնային փաստաթղթերի մուտքագրում,
- Հաշիվ-ապրանքագրերի ընդունում և մշակում,
- ՀԾ անհրաժեշտ տվյալների մուտքագրում,
- Ամենօրյա պարտականությունների կատարում,
- Հաշվապահի բոլոր ցուցումների պարտաճանաչ կատարում,
- Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ),
- Քաղվածքների հաշվառում,
- Նյութական արժեքների մուտքերի և ելքերի գրանցում,
- Պահեստի շարժի վերահսկում։
Պահանջներ
- Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը առնվազն 1 տարի,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ ծրագրի գերազանց իմացություն,
- MS Excel - ի գերազանց իմացություն,
- Tax Service- ի իմացություն,
- Մեծ ծավալների աշխատանքների կատարման պատրաստակամություն,
- Համագործակցում / թիմային աշխատանք,
- Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ,
- Արագ կողմորոշվելու ունակություն,
- Գործնական շփման և բանակցելու հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Խնդրում ենք դիմեն ԲԱՑԱՌԱՊԵՍ վերոնշյալ պահանջներին բավարարող թեկնածուները: