Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահական թիմի ադմինիստրատոր

Sega

Location: Yerevan
Salary:
Monthly 350,000-450,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
9/3/2026

Նկարագրություն - Փնտրում ենք մոտիվացված, էներգիայով լեցուն, փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ՝ 1C-8.3.25 առևտրի կառավարման հարթակով աշխատող հաշվապահական թիմի ադմինիստրատորի

Աշխատանքի նկարագիրը․ Կառավարում և վերահսկում է 1C 8.3.25 առևտրի կառավարման հարթակով աշխատող թիմի աշխատանքը, հետևում է թիմի յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքին, անհրաժեշտության դեպքում կատարում է խմբագրումներ, վերաձևակերպումներ, մշտապես ավարտուն տեսքի է բերում ներկայացվող հաշվետվությունները, ըստ անհրաժեշտության ներկայացնում հաշվետվությունները շահագրգիռ կողմերին, ներկայացնում պարզաբանումներ։

Պարտականություններ

  • Թիմի աշխատանքային գրանցամատյանի ստուգում, յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքի արժանահավատության ստուգում
  • Թիմի յուրաքանչյուր անդամի ծրագրային հասանելիության, օգտվելու հնարավորությունների սահմանում և վերահսկողություն
  • Համախմբված, համադրելի տեղեկատվության և հաշվետվությունների տրամադրում շահագրգիռ կողմերին
  • 1C 8.3.25 առևտրի կառավարման հարթակի տարբեր բաժինների տեղեկատվության համադրում, անհամապատասխանությունների շտկում
  • Անհրաժեշտության դեպքում թիմի յուրաքանչյուր անդամին փոխարինելու մասնագիտական հնարավորություն

Պահանջվով հմտություններ

  • 1C-8.3.25 առևտրի կառավարման հարթակի գերազանց իմացություն և առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • ՀՀ հաշվային պլանի, կրկնակի գրանցման եղանակի, էլեկտրոնային հաշվարկային գրքերի հետ աշխատելու հմտություն և առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • Microsoft Office (մասնավորապես Excel) իմացություն
  • Մանրուքների նկատմամբ գերազանց ուշադրություն և կազմակերպչական հմտություններ
  • Թիմային միջավայրում աշխատելու կարողություն
  • Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ոչ ստանդարտ իրավիճակում կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Վեցօրյա, ամբողջական դրույք՝ մեկ ժամ ընդմիջումով

Company օverview
address
Address
Բագրևանդ 47 փ. 21-23 շինություն
address
Number of employees
51-150
Phone
Phone
37493707087

Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media