Հաշվապահական հաշվառման դասավանդման մասնագետ
Babayans accounting center
Նկարագրություն
Babayans Accounting Center-ը աշխատանքի է հրավիրում հաշվապահական հաշվառման դասավանդման մասնագետի։
Պարտականություններ
- Վարել «Հաշվապահություն սկսնակների համար» դասընթացը՝ հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
-
Աջակցել ուսանողներին գործնական առաջադրանքների ընթացքում և ուղղորդել նրանց ուսումնառության գործընթացում
-
Գնահատել ուսանողների գիտելիքները և տրամադրել կառուցողական ու զարգացնող հետադարձ կապ
Պահանջներ
- Դասավանդման փորձը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
-
Աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում կդիտվի որպես առավելություն
-
Զարգացած հաղորդակցման և ներկայացման հմտություններ
-
ՀՀ հարկային օրենսգրքի իմացություն
Հավելյալ նշումներ
- Դասընթացը նախատեսված է հաշվապահության ոլորտում սկսնակ մասնագետների համար, ուստի ուսուցումը կառուցված է բազային գիտելիքների փոխանցման վրա
- Դասընթացի մեկնարկից առաջ դասավանդողները կանցնեն նախնական վերապատրաստում մեր գրասենյակում՝ ուսուցման մեթոդաբանությանը և ծրագրին ծանոթանալու համար
Առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ
- Հարմարավետ և զարգացող աշխատանքային միջավայր