
Հաշվապահ Upay ընկերությունում
Ucom
Նկարագրություն
«Յուփեյ» ՓԲԸ-ն վճարահաշվարկային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018թ․-ին «Յուքոմ» ընկերության կողմից։ «Յուփեյ»-ն իր բջջային հավելվածի միջոցով առաջարկում է պարզ և արագ վճարումներ ավելի քան 200 ծառայությունների օգտին։ Ծառայությունները հասանելի են նաև ընկերության լայն մասնաճյուղային ցանցում՝ տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։
Պարտականություններ
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում՝ ապահովելով դրանց ամբողջականությունը և ժամանակին արտացոլումը հաշվապահական համակարգում,
- Ամսական կտրվածքով կատարել փոխհաշվարկներ գործընկեր կազմակերպությունների հետ՝ կազմելով վերջիններիս հետ փոխադարձ հաշվարկների ակտեր,
- Հաշվառել պարտքերի մարումներն ու մնացորդները՝ վերահսկելով դրանց հետևողական կատարումը և արձագանքելով առաջացած անհամապատասխանություններին,
- Կազմակերպել վճարումների և փոխհատուցումների ճշգրիտ հաշվառում՝ ներբանկային և միջբանկային գործարքների շրջանակում,
- Իրականացնել աշխատավարձերի, արձակուրդայինների, հիվանդաթերթիկների և այլ աշխատավարձային վճարումների հաշվառում՝ համապատասխան ՀՀ աշխատանքային օրենսգրքին և հարկային օրենսդրությանը,
- Աջակցել ՀՀ Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացին։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության/ֆինանսների ոլորտում,
- Հարկային և հարակից օրենսդրության բավարար իմացություն,
- Օnline-banking, Taxservice համակարգերի իմացություն,
- ՀԾ-Բանկ և ՀԾ-Հաշվապահ ծրագրերի իմացություն,
- Համակարգչային հմտություններ, MS Excel ծրագրի լավ իմացություն,
- Հաշվապահների և աուդիտորների պալատի որակավորման ծրագրի մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի առավելություն։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։