Հաշվապահ՝ կադրերի և աշխատավարձի հաշվառման գծով
TML CONSULTING LLC
Նկարագրություն
Թի Էմ Էլ Քոնսալթինգը փնտրում է հաշվապահ՝ կադրերի և աշխատավարձի հաշվառման գծով։
Պարտականություններ
-
Իրականացնել աշխատակիցների աշխատավարձի ամբողջական հաշվառում՝ ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան
-
Կազմել, ձևակերպել և վարել աշխատանքային պայմանագրեր, հավելվածներ, համաձայնագրեր և կադրային այլ փաստաթղթեր
-
Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերը (timesheets)
-
Ապահովել աշխատավարձի հաշվարկների ճշգրտությունը, հարկերի և պարտադիր վճարների ճիշտ հաշվարկն ու ներկայացումը
-
Վարել կադրային հաշվառում և ապահովել տվյալների ամբողջականությունն ու համապատասխանությունը օրենսդրական պահանջներին
-
Իրականացնել հաստիքից բխող այլ հաշվապահական և կադրային գործառույթներ
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն (ֆինանսներ, հաշվապահություն կամ հարակից ոլորտ)
-
Աշխատանքային փորձ հաշվապահության և/կամ կադրային հաշվառման ոլորտում
-
ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրության լավ իմացություն
-
1C ծրագրերի լավ իմացություն
-
MS Office (հատկապես Excel) լավ մակարդակ
-
Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
-
Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում
-
Ինքնուրույն որոշումներ կայացնելու և ժամկետներին հետևելու ունակություն
Առավելություն կլինի
-
1C ERP կամ ԶՈՒՊ համակարգերի փորձ
-
Աշխատավարձի հաշվարկի ավտոմատացման փորձ
-
Մեծ ծավալի տվյալների հետ աշխատանքի փորձ
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: