Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ / հաշվետար

GTB holdings LLC

Location: Ararat
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
11/27/2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ/հաշվետար։

  • Աշխատավայր՝ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ, ՀՀ Արարատի մարզ, Արարատ գյուղ

Պարտականություններ

  • Ընթացիկ հաշվապահական գործառնությունների իրականացում և հաշվապահական համակարգում դրանց պատշաճ արտացոլում։
  • Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի ընդունում, ստուգում, ձևակերպում և հաշվառում։
  • Հարկային հաշիվների դուրսգրում, տվյալների ներմուծում ՀԾ-Ձեռնարկություն համակարգ և հաշվառում։
  • Հաշվապահական փաստաթղթաշրջանառության կազմակերպում, փաստաթղթերի դասակարգում և արխիվացում։
  • Մատակարարների և հաճախորդների հետ հաշվարկների վարում և դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների վերահսկում։
  • Ապրանքների, նյութերի և ծառայությունների ձեռքբերման և իրացման գործառնությունների հաշվառում։
  • Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և այլ ակտիվների հաշվառում։
  • Հաշվապահական հաշիվների պարբերական համադրում և հայտնաբերված անհամապատասխանությունների ճշգրտում։
  • Հաշվապահական տվյալների ճշգրտության և ամբողջականության մշտական վերահսկողություն։
  • Գլխավոր հաշվապահի կողմից տրված՝ պաշտոնի գործառույթներին առնչվող այլ մասնագիտական հանձնարարությունների կատարում։
  • Սկզբնական փաստաթղթերի նախնական հավաքագրում և ստուգում։
  • Ապրանքների ու նյութերի քանակական շարժի և մնացորդների հաշվառում։
  • Մուտքի, ելքի, տեղափոխության և գույքագրման փաստաթղթերի պատրաստում։
  • Ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ ամփոփ տվյալների կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • Հաշվապահի աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա
  • ՀԾ, Excel և e-Invoicing համակարգերի լավ իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • Հաշվարկների նկատմամբ բարձր ճշտություն և ուշադրություն,
  • Վերլուծական մտածողություն և պատասխանատվություն,
  • Ինքնուրույն աշխատելու և աշխատանքները սահմանված ժամկետներում կազմակերպելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • կայուն աշխատանք
  • մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
  • աշխատանք պրոֆեսիոնալ և զարգացող թիմում
  • հարմարավետ աշխատանքային միջավայր
  • մրցակցային աշխատավարձ՝ ըստ Ձեր փորձի և մասնագիտական հմտությունների:

Խնդրում ենք էլեկտրոնային նամակի թեմա դաշտում նշել՝ «Հաշվապահ/հաշվետար»։

Company օverview
address
Address
Պռոշյան 12, Երևան, Հայաստան
address
Number of employees
151-500
Phone
Phone
010272227

«Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, քանի որ իր մեջ ներառում է դուստր կազմակերպություններ, ինչպիսիք են «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Թաուեր» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Անհաղթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Պռոշյան» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բիլդ» ՍՊԸ-ն և այլն։

Ընկերության հիմնասյունային կազմակերպություններից մեկը «Ջի Թի Բի Սթիլ»-ն է, որն իր առջև նպատակ է դրել ոչ միայն որակյալ ամրաններով ու մետաղական կոնստրուկցիաներով ապահովել հայկական շուկայի շինարարական ընկերություններին, այլև արտահանել՝ այդպիսով խթանելով Հայաստանի տնտեսությունը:

Հաջորդ կարևորագույն ընկերությունը «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ն է, որն իրականացնելու է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:

«Ջի Թի Բի Թաուեր» ընկերությունը ևս կառուցապատող ընկերություն է, որն իրականացնում է շինարարական մեծ նախագիծ Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի շուկայի հետնամասում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media