Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ / հաշվետար

ART-LAR

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 12/20/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

  • Աշխատելով ԱՐՏ-ԼԱՐ հաշվապահական ընկերությունում՝ Դուք հայտնվելու եք ջերմ, դրական և պրոֆեսիոնալ թիմում
  • Նման թիմում աշխատելու դեպքում Դուք մասնակցելու եք բազմաթիվ կորպորատիվ երեկույթների և տոնական միջոցառումների
  • Առաջադիմելու դեպքում ունենալու եք հաստիքի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով
  • Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Excel և Word ծրագրերին տիրապետելու ունակություն, 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն լեզվի բացարձակ իմացություն, իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • Տրամաբանական մտածողություն
  • Նպատակին ուղղված և նոր հմտություններ սովորելու ցանկություն՝ լավագույն արդյունքների հասնելու համար

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա

Ժամերը՝ 9:00-18:00

Ընդմիջում՝ 13:00-14:00

Սրճդադարի ժամեր՝ 9:30-9:45 և 15:30-15:45

Company օverview
address
Address
Գարեգին Նժդեհ 48/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
010444008

2003 թ.-ից զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը, «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների հսկայական բազա: Այսօր ընկերությունը ունի ավելի քան 150 աշխատակից և 1000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը որակով և ժամանակին մատուցում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական, կադրային հաշվառման, խորհրդատվության և 1C լուծումների ծառայություններ: 2015 թ.-ից «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը Ժենևա Գրուպ Ինթերնեյշնլ / GGI համաշխարհային հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ալյանսի էքսկլյուզիվ անդամն է Հայաստանում: Այս անդամակցումը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝ մեր հաճախորդներին էլ ավելի օգտակար լինելու համար: Մենք հանդիսանում ենք կապող օղակ մեր հաճախորդների և աշխարհի գրեթե 120 երկրներում գործող GGI-ի անդամների միջև, ինչով աջակցում ենք իրենց միջազգային շուկա դուրս գալու հարցում: 2016 թ.-ին ընկերությունը դարձավ Գերմանական Տնտեսական Միավորման / DWV հիմնադիր անդամներից մեկը: DWV-ի հետ միասին մենք աջակցում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

See more

Spread the word! Share this job on social media