Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ-Հաշվապահի օգնական

Սատար իրավաբանական գրասենյակ

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 4/24/2024
City: Yerevan
Employment type: Full Time, Internship
Salary:
Monthly starting from 75,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

«Սատար» իրավաբանական և հաշվապահական գրասենյակն աշխատանքի է հրավիրում սկսնակ հաշվապահների, ովքեր նպատակ ունեն սովորելու և փորձառություն ձեռք բերելու միջոցով դառնալու արհեստավարժ մասնագետներ։

Սատարում աշխատելու առավելությունները․

  • Ընկերությունը գործում է շուրջ 15 տարի։ Մասնագիտացված է հաշվապահական և իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցմամբ, սպասարկում է բազմատեսակ ոլորտներում գործունեություն ծավալող 150-ից ավելի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչը գործնական հնարավորություն է տալիս, առնչվելով տարատեսակ հաշվապահական խնդիրների հետ, մասնագիտանալ բազմակողմանիորեն և արագընթաց։
  • Ընկերությունն ունի կադրերի պատրաստման և վերապատրաստման իր ուրույն քաղաքականությունն, այդ պատճառով մասնագիտական ունակությունների հետ կապված պահանջները մեղմ են,
  • Ընկերության աշխատակազմի շուրջ 80 տոկոսն, այդ թվում՝ ղեկավար անձնակազմը, իր առաջին աշխատանքային քայլերը սկսել է Սատարի հետ, ինչը նշանակում է, որ առաջխաղացումը Ընկերությունում կադրային քաղաքականությունն է։ Մենք դրսից ավագ մասնագետների չենք ընդունում, ընտրում ենք մեր աշխատակազմի ներսից,
  • Ձեր սովորելուց օգտվում է նաև գործատուն, ուստի հեռակա սովորող ուսանողներին հնարավորություն է տրվում մասնակցելու դասերին, քննություններին, առանց աշխատավարձը պահելու, իսկ չսովորողներին՝ խրախուսվում է սովորել,
  • Աշխատակազմում ջերմ մթնոլորտն ապահովում է նաև մեր խոհարար Զառան՝ պատրաստելով համեղ և տնական ուտեստներ,
  • Գրասենյակը գտնվում է փոքր կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ,
  • Կարող են դիմել նաև հեռակա սովորող ուսանողները

Պայմանները

  • Աշխատանքային օրերը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օրերը,
  • Շաբաթական հնգօրյա աշխատանքային ռեժիմ,
  • Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00
  • Ընդմիջումը կազմակերպվում է գրասենյակում, Ընկերության հաշվին,
  • Մասնագիտական առաջընթացին համապատասխան աշխատավարձի բարձրացում,
  • Սահմանված է վարձատրվող եռամսյա փորձաշրջան ամսական 75000 ՀՀ դրամ վարձատրությամբ,
  • Փորձաշրջանի ավարտից հետո հիմնական աշխատանքի ընդունվելու դեպքում կատարվում է աշխատավարձի բարձրացում։

Պարտականություններ

  • լինել մարդասեր,
  • լինել պարտաճանաչ,
  • լինել աշխատասեր,
  • լինել նպատակասլաց։

Պահանջներ

  • բարձրագույն կրթությունը ցանկալի է (սովորելը խրախուսվում է),
  • մաթեմատիկայի իմացություն,
  • նվազագույն համակարգչային գիտելիքներ։

Spread the word! Share this job on social media