Հաշվապահ (Full Service Consulting)
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր՝ Full Service Consulting ընկերությունը, փնտրում է փորձառու և պատասխանատու Հաշվապահի, ով տիրապետում է ՀԾ ծրագրին և պատրաստ է միանալ ընկերության մասնագիտական թիմին։
Պարտականություններ
- Հաշվապահական և հարկային գործառնությունների իրականացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Հաշիվ-ապրանքագրերի կազմում և մուտքագրում,
- Աշխատավարձերի հաշվարկ և հարկային հաշվետվությունների կազմում,
- ՀԾ ծրագրում ֆինանսական տվյալների վարում և մշակում,
- Ֆինանսական փաստաթղթաշրջանառության վերահսկում և արխիվացում,
- Պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահություն/Ֆինանսներ մասնագիտությամբ,
- Առնվազն 3+ տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
- ՀԾ ծրագրի պարտադիր իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների խորացված գիտելիքներ,
- Մանրամասնության նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և բարձր պատասխանատվություն,
- Թիմում աշխատելու և ժամկետներում խնդիրները լուծելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Միանալով ընկերությանը Դուք կունենաք՝
- Մրցակցային վարձատրություն,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Ընկերության աջակցող և պրոֆեսիոնալ թիմային միջավայր։
Աշխատանքային հասցե՝ Չարենց 70|8:
Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա, երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-18:00
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: