Հաշվապահ-ֆինանսիստ / ղեկավարի օգնական
VapeStore.am
Նկարագրություն
Փնտրում ենք հաշվապահ-ֆինանսիստ / ղեկավարի օգնական՝ երկարաժամկետ համագործակցության և մասնագիտական զարգացման հնարավորությամբ։
Փնտրում ենք ակտիվ, շարժուն և պատասխանատու երիտասարդ մասնագետի, ով ունի հաշվապահության և ֆինանսների հիմնական գիտելիքներ և ցանկանում է գործնական աշխատանքի ընթացքում զարգացնել իր մասնագիտական հմտությունները։
Աշխատակիցը կաշխատի անմիջապես ղեկավարի հետ և աստիճանաբար կներգրավվի մի քանի ընկերությունների հաշվապահական, ֆինանսական և կազմակերպչական գործընթացներում։
Մեզ համար կարևոր է ոչ միայն թեկնածուի այսօրվա փորձը, այլ նաև սովորելու, զարգանալու, ինքնուրույն մտածելու և ժամանակի ընթացքում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու ցանկությունը։
Աշխատանքի ընթացքում հնարավոր է նաև լրացուցիչ մասնագիտական ուսուցում և համապատասխան դասընթացների մասնակցություն։
Պարտականություններ
-
Ընկերությունների հաշվապահական հաշվառման վարում
-
Հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխություններին հետևում և դրանց ճիշտ կիրառում
-
Հաշվետվությունների, հարկերի, վճարումների և փաստաթղթերի հետ աշխատանք
-
Եկամուտների, ծախսերի, պարտքերի և դրամական հոսքերի վերահսկում
-
Ընկերությունների ֆինանսական վիճակի վերլուծություն և ներկայացում ղեկավարին
-
Բանկերի, պետական մարմինների և գործընկերների հետ աշխատանք
-
Փաստաթղթերի ստացում և փոխանցում
-
Ղեկավարի ընթացիկ աշխատանքային և կազմակերպչական հանձնարարությունների կատարում
-
Անհրաժեշտության դեպքում ղեկավարի համար վարորդական գործառույթների իրականացում
Պահանջներ
- Հաշվապահության և ֆինանսների գիտելիքներ
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն կամ այն արագ յուրացնելու պատրաստակամություն
- Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու ունակություն
- Վարորդական իրավունք
- Սեփական ավտոմեքենայի առկայություն
- Աշխատանքային օրվա ընթացքում տեղաշարժվելու պատրաստակամություն
- Պատասխանատվություն և ճշտապահություն
- Ինքնուրույն և օպերատիվ աշխատելու ունակություն
- Սովորելու և մասնագիտական աճի ցանկություն
- Էլեկտրական ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։ Ընկերության տարածքում առկա է լիցքավորման հնարավորություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը համատեղում է հաշվապահական, ֆինանսական և կազմակերպչական գործառույթներ, ուստի նախատեսված է այն թեկնածուի համար, ով նախընտրում է ակտիվ և բազմաբնույթ աշխատանք, այլ ոչ միայն գրասենյակային հաշվապահություն։
Կազմակերպությունը հաճախորդների ընձեռնում է հնարավորություն օգտվելու տարատեսակ ծխախոտային արտադրանքներից և դրանց փոխարինիչներից, դարձնում հաճախորդների փորձը յուրօրինակ, օգնում վերջիններիս կատարել գիտակից ընտրություն և ստեղծում հարմարավետ միջավայր բոլորի համար: