
Հաշվապահ
AREX Co
Նկարագրություն
«AREX Co» Ընկերությունը փնտրում է աշխատանքային փորձով հաշվապահի։
Պարտականություններ
- Արտադրության և նյութական արժեքների հաշվառում,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
- Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների իրականացում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և տրամադրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- համապատասխան աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։