Հաշվապահ (Ա/Ի)
Veolia Djur CJSC
Նկարագրություն
Ընկերությունը, իր թիմը համալրելու նպատակով, փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Հաշվապահ
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման իրականացում՝ պահպանելով օրենսդրության պահանջներին համապատասխան հարկային հաշվառման վարման պահանջները;
- Հայկական Ծրագրեր համակարգով անհրաժեշտ ձևակերպումների կատարում՝ համաձայն ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի;
- Հաշվապահության աշխատանքների կանոնակարգում, վերահսկում և ուղղորդում, աշխատակիցների կողմից բարձրացված՝ իրենց գործառույթների շրջանակներում կամ գործառույթների իրականացմանը վերաբերող մասնագիտական հարցերի լուծում և կարգավորում, անհրաժեշտության դեպքում քննարկում ղեկավարի հետ;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամականացույցով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող օրենսդրությամբ սահմանված հաշվարկների ու հաշվետվությունների պատրաստում;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամականացույցով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող օրենսդրությամբ սահմանված հաշվարկների ու հաշվետվությունների համար անհրաժեշտ տեղեկատվության պատրաստում, ստուգում և կազմում;
- Հաշվապահական հաշվառման համակարգում առկա տեղեկատվության մասով այլ կողմերին տրամադրվող տեղեկատվության պատրաստում ու ներկայացում տնօրինության կողմից սահմանված կարգին և ձևին համապատասխան:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
- Իր գործառույթների շրջանակներում ֆինանսական և հարկային օրենսդրության իմացություն;
- Հաշվապահական փաստաթղթերի պահպանման կանոնների իմացություն;
- Հաշվապահական (ֆինանսական, հարկային, վիճակագրական) հաշվետվության կազմման ձևերը, կարգը և ներկայացման ժամկետները;
- Հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման և այլ ծրագրեր (Հայկական ծրագրեր կամ 1C);
- Համակարգչային գիտելիքներ (MS Excel, Word, G suite):
Հավելյալ նշումներ
Հասցե՝ ք. Երևան, Ադոնց 6/1
Աշխատաժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00։
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: