Հաշվապահ
MegaFood LLC
Նկարագրություն
«Գալաքսի» Ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» Ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, նախաձեռնող հաշվապահի:
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում, մուտքագրում, փաստաթղթաշրջանառության վարում,
- Ընթացիկ հաշիվների վարում,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Հաշիվ-ապրանքագրերի պատրաստում,
- E-invoicing հաշիվների դուրսգրում,
- Ապրանքների մուտքերի և ելքերի վարում,
- Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում,
- Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
- Հաշվետվությունների կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Հարկային Օրենսդրության գերազանց իմացություն,
- 1C / ERP և ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության բնագավառում,
- Excel-ի լավ իմացություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: