Հաշվապահ
''SMOKE HOUSE'' LLC
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր հաշվապահ, ով կհամագործակցի հիմնադիր տնօրենի հետ՝ ապահովելով փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումը և ֆինանսական տեղեկատվության ժամանակին տրամադրումը։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի գործառույթների շրջանակում,
- Ամսեկան վաճառքների ձևակերպում համակարգում,
- Ընթացիկ այլ աշխատանք:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Հաշվապահի աշխատանքային փորձը ցանկալի է։
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ ՀԾ հաշվապահ 9, MS Office` Excel, Word:
- Թվային տվյալների հետ աշխատելու ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ժամկետների պահպանում։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։
- Առևտրային կազմակերպությունում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում։
- Աշխատավարձ՝ ըստ մասնագիտական փորձի և կարողությունների։
- Համագործակցային աշխատանքային միջավայր։
- Աշխատանքային օրեր` երկուշաբթիից - շաբաթ
- ժամը՝ 10:00 -18։00
- Օֆիսը գտնվում է ք․ Երևան, Ավան, Վահան Տերյան թաղամաս 1,16
- Հեռ․ 093 68 31 18
«ՍՄՈԿ ՀԱՈՒՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն Հայաստանի ծխախոտի և նիկոտինի շուկայի խոշորագույն մանրածախ և մեծածախ ընկերություններից մեկն է: Մեր ցանցն այժմ ներառում է մոտ 35 խանութ, որոնք գտնվում են երկրի ամենահայտնի շրջաններում և քաղաքներում: Տարիների ընթացքում մենք կառուցել ենք կայուն և ճանաչելի մանրածախ ցանց, որն առաջարկում է ապրանքների լայն տեսականի չափահաս օգտատերերի համար: