Հաշվապահ
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Արմենիան աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմի անդամի՝ հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Պարտականություններ
- աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկ, դրանց բանկային փոխանցումներ և եկամտային հարկկի հաշվարկի կազմում հարկային համակարգում
- Կատարել բանկային քաղվածքների գրանցում, ապահովել ճիշտ արտացոլում և իրականացնել դեբիտորների օրական փոխմարումները։
- Մուտքագրել ներմուծվող նյութերը՝ հիմնվելով մաքսային հայտարարագրերի վրա, ապահովել քանակների, արժեքների և հարկերի ճշգրիտ հաշվառում։
- Կատարել տեղական շուկայից ձեռք բերված նյութերի մուտքագրում, ստուգել ուղեկցող փաստաթղթերի ճշգրտությունը և համապատասխանությունը ներքին կանոններին։
- Գրանցել տեղական մատակարարների հաշիվներն ու ծառայությունների ակտերը, ապահովել ժամանակին և ճիշտ հաշվառում։
- Ամսվա ավարտին ստուգել և վերահսկել ներմուծման հետ կապված հարկերի հաշվարկները և դրանց ճիշտ արտացոլումը հաշվներում։
- Աջակցել ամսվա փակման աշխատանքներին՝ պատրաստելով անհրաժեշտ հաշվեգրումներ եվ ստուգումներ։
- Պահպանել ներմուծման, գնումների և մատակարարների հաշվառման հետ կապված փաստաթղթերի ամբողջական և ճիշտ արխիվացում։
- Համագործակցել գնումների, լոգիստիկայի և ֆինանսական բաժինների հետ՝ ապահովելու համար հաշվապահական տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը։
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հաշվապահական առաջադրանքներ։
Պահանջներ
- Բակալավրի աստիճան, ցանկալի է մասնագիտական,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Գործունեությունը կազմակերպելու և պլանավորելու կարողություն,
- Ինքնուրույն աշխատելու և վերլուծելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30։
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: