Հաշվապահ
Hashvapah AM LLC
Նկարագրություն
Hashvapah AM ընկերությունը թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձով հաշվապահների։
Պարտականություններ
-
Տարբեր ոլորտում աշխատող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում։
-
Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում և համակարգում։
-
Հարկային հաշվարկների իրականացում և հարկային հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում։
-
Աշխատավարձերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկում։
-
Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ժամկետների վերահսկում։
-
Բանկային գործարքների, դրամական միջոցների և դրամարկղային գործառնությունների հաշվառում։
-
Հաշվապահական տվյալների ճշտության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովում։
-
Ղեկավարության հանձնարարությամբ հաշվապահական և ֆինանսական բնույթի այլ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- կրթություն՝ բարձրագույն կրթություն ֆինանսական և հաշվապահական ոլորտում։
- աշխատանքային փորձը պարտադիր է, նվազագույնը 2 տարի (հաշվապահական ընկերությունում աշխատանքը կդիտվի որպես առավելություն)։
- Պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, 10:00 - 18:00։
- Հասցե՝ Երևան, Արաբկիր, Ադոնց 6։