Հաշվապահ
Next Gen Sports
Նկարագրություն
Մեր թիմը փնտրում է փորձառու, պատասխանատու և մանրուքների նկատմամբ ուշադիր Ավագ Հաշվապահի, ով պատրաստ է ստանձնել ընկերության հաշվապահական գործընթացների արդյունավետ վարումն ու վերահսկողությունը: Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել հաշվապահական և հարկային հաշվառման անխափան ընթացքը՝ ՀՀ օրենսդրությանը, ընկերության քաղաքականությանը և Գլխավոր հաշվապահի ուղղորդումներին համապատասխան:
Պարտականություններ
-
Իրականացնել և վերահսկել ընկերության հաշվապահական ընթացիկ գործառնությունները՝ ապահովելով ՀՀ օրենսդրական պահանջների և ներքին քաղաքականության պահպանումը:
-
Ապահովել սկզբնական հաշվապահական փաստաթղթերի (մուտքի/ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր) ճշգրիտ ձևակերպումը, ստուգումն ու հաշվառումը:
-
Ակտիվորեն մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան հարկային ու ֆինանսական հաշվետվությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին:
-
Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ժամանակին և անսխալ մուտքագրումը, իրականացնել հաշվառման տվյալների մշտական մոնիթորինգ:
-
Իրականացնել արտադրական ծախսերի վերլուծություն և արտադրանքի ինքնարժեքի ճշգրիտ հաշվարկ՝ սահմանված նորմերի համապատասխան:
-
Մասնակցել ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների նախապատրաստմանը՝ ապահովելով պահանջվող տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրումը:
-
Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը՝ ընկերության ընթացակարգերին համապատասխան:
-
Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (Ֆինանսներ, Հաշվապահություն, Էկոնոմիկա կամ հարակից ոլորտներ):
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում (սրճարանի և խանութի հաշվապահության փորձը կդիտարկվի որպես առավելություն):
- ՀՀ հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության խորացված իմացություն:
- ՀԾ-Հաշվապահ և MS Excel ծրագրերի գերազանց տիրապետում:
- Վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվություն, սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
- Նախատեսվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ։
- Աշխատանքը Juventus Academy Armenia-ում է։
- Հասցեն՝ Ավան, Աճառյան 20/4։
Next Gen Sports is a unique business in the world of sports, encompassing ventures in sports academies, professional athletes' management, sports technology, sports marketing and esports.