Հաշվապահ
OMO Tea House and Restaurant
Նկարագրություն
Հաշվապահ - Հաշվետար | OMO Թեյարան - Ռեստորան
Մենք փնտրում ենք հմուտ, պատասխանատու և թվային վերլուծություններում հետաքրքրասեր մասնագետի, ով կիրականացնի ամբողջական հաշվապահական հաշվառման վարում և Կկազմակերպի ու կկատարելագործի թեյարան-ռեստորանի ֆինանսական և օպերացիոն աշխատանքները:
Եթե սիրում եք թվերը, վերլուծությունները և տրամաբանությունը, ինչպես նաև կարողանում եք ստեղծել համակարգված մոտեցումներ, ուրախ կլինենք աշխատել ձեզ հետ։ 😊
Մեր Մասին
OMO-ն թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտեստները, ֆիրմային խմորեղենը, աշխարհի լավագույն թեյերը և ջերմ հյուրընկալությունը։ Մենք գործում ենք «Համ և Ջերմություն» կարգախոսի ներքո՝ հիմնվելով Omotenasi-ի հյուրընկալության սկզբունքների վրա։
Պարտականություններ
- Հարկային, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարում։
- Օպերացիոն աշխատանքների իրականացում՝ ռեստորանային ժամանակակից Iiko CRM ծրագրի օգնությամբ (մուտքեր, ելքեր, դրամարկղի վերահսկողություն, անալիտիկ վերլուծություններ և հաշվետվություններ․ )։
- Հարկային հաշիվների էլեկտրոնային մուտքագրում և դուրս գրում։
- Մատակարարների և գործընկերների հետ հաշվարկների վարում։
- Աշխատավարձային հաշվարկների վերահսկում և վճարումների կազմակերպում։
- Ֆինանսական գործընթացների մշտական գնահատում, կատարելագործում և վերլուծություններ։
Պահանջներ
- Ֆինանսական, հաշվապահական կամ մաթեմատիկական կրթություն։
- Iiko , 1C, Excel և այլ բազային ծրագրերի իմացություն ․
- Կազմակերպչական և վերլուծական մտածողություն։
- Թիմում աշխատելու ունակություն և ճկունություն փոփոխվող պայմաններում։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ՝ ջերմ և աջակցող թիմում։
- Կորպորատիվ զեղչեր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ։
📩 Ինչպես դիմել
Ուղարկեք ձեր ռեզյումեն կից նկարով և ուղեկցող նամակով։ Ռեզյումեն ուղարկել հայերեն լեզվով՝ վերնագրում նշելով հետաքրքրող հաստիքը։
Մեզ հետաքրքիր աշխատանք է սպասվում։
📍 Հասցե՝ Կոմիտաս 12/1
OMO | Համ և Ջերմություն
Tea House | Patisserie | Kitchen | Wine House
ОМО-ն յուրարատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտ֥ստները, ֆիրմարին խմորեղենները և լավագույն թեյեր աշխարհի տարբեր երկրներից ․ Մե֥նք ոգեշնչված ենք ճապոնական Omotenashi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։