Get our free app. It won't take up space on your device
Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly up to 270,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
8/29/2026

Նկարագրություն

"Էյէֆ Պրոգրես" հաշվապահական գրասենյակի ընդլայնմանը զուգընթաց մենք փնտրում ենք մոտիվացված, էներգիայով լեցուն, նոր հմտություններ սովորելու անսպառ ցանկությամբ մեր ապագա կոլեգային։

Եթե պատրաստ եք Ձեր աշխատանքային առօրյան լցնել նոր ու հետաքրքրիր հանձարարություններով, ունենալ մեծ ներդրում ընկերության զարգացման հարցում, ապա մենք սիրով սպասում ենք Ձեզ։

Իսկ թե ինչ գործառույթներ եք իրականացնելու աշխատանքային շաբաթվա ընթացքում, կարդացե՛ք ստորև։

Պարտականություններ

Մեր ապագա կոլեգան պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման բաժնին աջակցելու տարբեր առաջադրանքներում՝

  • Ընդհանուր հաշվապահական հաշվառման վարում,
  • Կատարել բանկային գործառնությունների, դրամարկղի, մատակարարների և հաճախորդների հաշվարկների վերահսկում։
  • Աշխատավարձերի, նպաստների և այլ հատուցումների հաշվարկի իրականացում և փաստաթղթերի կազմում,
  • Կրեդիտորական և դեբիտորական պարտքերի փոխհաշվարկների վարման օժանդակում,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Կազմել և ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ։
  • Գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի` պաշտոնից բխող հանձնարարությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում։
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Microsoft Excel-ի իմացություն,
  • Մանրուքների նկատմամբ գերազանց ուշադրություն և կազմակերպչական հմտություններ,
  • Ոչ ստանդարտ լուծումներ տալու ունակություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման ուժեղ հմտություններ,
  • Անկախ և թիմային միջավայրում աշխատելու կարողություն,
  • Ուժեղ վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա (ամբողջական դրույք)

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media