Հաշվապահ
Homer
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ։
Պարտականություններ
- Ներմուծումների գրանցում (3-րդ երկիր, ԵԱՏՄ, Հարկային հայտարարագիր, հայտարարություն, մաքսային վիճակագրական ձև, ՊՄՀ, հավելյալ ծախսերի բաշխում)
- Դրոշմանիշների ձեռքբերում և վերագրում
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Ինքնահաշվի ձևակերպումներ
- Բանկային քաղվածքների գրանցում (փոխանցումներ ՀՀ տարածքում, արտարժույթով, արտարժույթի փոխարկում, վարկերի մարում, լիզինգ)
- ՀՄ մուտքագրում, շահագործման հանձնում, օտարում, կապիտալի և ընթացիկ ծախսերի ձևակերպում և դրան առնչվող այլ գործարքների իրականացում
- ՆԱ մուտքագրում, տեղաշարժ, կոմպլեկտավորում, ապակոմպլեկտավորում, հավելյալ ծախսերի բաշխում
- Ծառայությունների ձևակերպումներ
Պահանջներ
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում)
- ՀԾ հաշվապահ և TaxService ծրագրերի իմացություն
- Microsoft Office-ի, մասնավորապես Excel-ի իմացություն
- Ուշադրություն դետալների նկատմամբ
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթը հնգօրյա է, 09:00-18:00 աշխատաժամանակով։
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: