Հաշվապահ
Dragsman
Նկարագրություն
Դռագսման ընկերությունը փնտրում է հաշվապահ, ով պատասխանատու կլինի ընկերության հաշվապահական փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպման համար։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում, մշակում և վարում,
- E-invoicing համակարգով հարկային հաշիվների դուրսգրում,
- Բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և համապատասխան գործարքների ձևակերպում,
- Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ MS Office փաթեթի գերազանց իմացություն,
- ՀԾ-Հաշվապահ համակարգի լավ իմացություն,
- E-invoicing համակարգի հետ աշխատելու փորձ և իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության բավարար իմացություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- ՀԾ-Վաճառքի կառավարման ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ԴՌԱԳՍՄԱՆ ՍՊԸ -ն գործում է բետոնի արտադրությոն և մատակարարման ոլորտում։ Ոլորտի առաջատարներից է։ Ունի մեծ և համերաշխ թիմ։
Շուրջ 17 տարվա փորձ որակյալ բետոնի արտադրության և մատակարարման մեջ։