Հաշվապահ
«ԷՄԱԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԷՄԱԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման ամբողջ շրջանակի համար:
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն:
Հավելյալ նշումներ
«ԷՄԱԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին տրամադրում է
- Կայուն աշխատանք
- Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
- Անվճար LUNCH
- Կորպորատիվ միջոցառումներ։
Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։
Գրասենյակի հասցեն՝ Նոր Նորք, Նանսենի 1/12։
Մեր կազմակերպությունը՝ որպես հաշվապահական, հարկային և կադրային ծառայություններ մատուցող ընկերություն, սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։ Միևնույն ժամանակ, մենք մեզ հետ բերել ենք ավելի քան 15 տարվա փորձ հաշվապահական և հարկային ոլորտում, ինչպես նաև` 25 տարվա փորձ HR և կադրային հաշվառման ոլորտում։ Մեր հիմնական առավելությունն է ծառայությունների բարձր որակը, մասնագիտական մոտեցումը և թիմի շարունակական զարգացումը։ Մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված վստահության, ճշգրտության և բիզնեսի կայուն աճի վրա։