Հաշվապահ
PeopleCraft
Նկարագրություն
Հաշվապահական գրասենյակի համար փնտրում ենք հաշվապահներ։
Եթե ունեք ֆինանսական հաշվառման, հարկային հաշվարկների և հաշվետվությունների պատրաստման փորձ և ցանկանում եք միանալ կայուն ու զարգացող թիմի, ծանոթացեք մանրամասներին և դիմեք մեզ։
- Փորձի մակարդակ՝ Mid (առնվազն 2-3 տարվա փորձ)
- Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային
Պարտականություններ
- Ֆինանսական հաշվառման վարում
- Հարկային հաշվարկների և պարտավորությունների իրականացում
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Ներքին ֆինանսական վերլուծությունների իրականացում
- Փաստաթղթաշրջանառության կառավարում
Պահանջներ
- Առնվազն 2-3 տարվա համապատասխան փորձ
- ՀԾ և Excel ծրագրերի գերազանց իմացություն
- QuickBooks ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ուշադրություն մանրուքներին
- Ինքնուրույն աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Գրասենյակը գտնվում է Ազատություն 2 հասցեում։
PeopleCraft-ը HR և հավաքագրման ծառայություններ մատուցող ընկերություն է։ Մենք կառուցում ենք ՄՌԿ համակարգեր, որոնք բարձրացնում են բիզնեսի եկամուտը և թիմի արդյունավետությունը: