Հաշվապահ
PILOYAN LLC
Նկարագրություն
Հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ է՝ հաշվապահ։
Պարտականություններ
- Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում,
- Հարկային հաշվետվությունների կազմում (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ և շրջանառության հարկ)
- ՀԾ հաշվապահ ծրագրի վարում,
- Ամենօրյա պարտականությունների կատարում (կմանրամասնենք հարցազրուցի ընթացքում),
- Հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի դուրս գրում/մուտքագրում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ առնվազն 2 տարի ընդհանուր հաշվապահական ոլորտում,
- Հարկային օրենսգրքի իմացություն,
- ՀԾ-Հաշվապահի և MS Office փաթեթի գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցային հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00։
ՓԻԼՈՅԱՆ ՍՊԸ–ն հիմնադրվել է 2013թ ին, Հայաստանում և մատուցում է հաշվապահական ծառայություններ, իրականացնում հաշվապահական և հարկային խորհրդատվություն։
Վստահելով Ձեր կազմակերպության hաշվապահական հաշվառումը ՓԻԼՈՅԱՆ ընկերությանը Դուք ձեռք կբերեք կայուն գործընկեր և կստանաք որակյալ հաշվապահական ծառայություն։
Ինչու՞ վստահել մեզ
Ընտրելով մեզ դուք զերծ կմնաք փաստաթղթային խառնաշփոթից, կլինեք ինֆորմացված ձեր կազմակերպության ոլորտում հարկային օրենսգրքի փոփոխություններից, մեր ընկերության մասնագետների հոգատար և աննկատ աշխատանքը կազատի ձեզ հաշվապահության վարման անհանգստություններից և սթրեսից: