Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Mellat bank CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Banking, Finance
Deadline:
11/19/2025

Նկարագրություն

<<Մելլաթ բանկ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի։

Պարտականություններ

  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված հաշվետվությունների պատրաստում,
  • Իր պարտականություններին առնչվող ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերի պարբերաբար ուսումնասիրում և դրանց պահանջների կատարման ապահովում,
  • Բանկի կողմից սահմանված կառավարչական հաշվետվությունների պատրաստում,
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում /մասնակի,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների իրականացնում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվահության կամ ֆինանսների ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ ֆինանսական ոլորտում,
  • Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
  • MS Office խորացված իմացություն (պարտադիր պայման), ՀԾ-բանկ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • Վերլուծական և գործնական մտածելակերպ, հաղորդակցման հմտությունների առկայություն,
  • Հայերենի ազատ տիրապետում, անգլերեն իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ` 09:00-17:30։

Դիմելու համար պետք է ուղարկել CV՝ հայերենով:

Company օverview
address
Address
Ք. Երևան, Չարենցի 19
address
Number of employees
16-50
Phone
Phone
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media