
Հաշվապահ
ԱՅ ԷՖ ՓԻ ՍՊԸ
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
«IFP» աուդիտորական ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահի իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում, հաշվապահական ամենօրյա գործարքների ձևակերպում և գործառնությունների կատարում,
- Աշխատավարձի, արձակուրդայինների, նպաստների և վերջնահաշվարկների հաշվեգրում և վճարում,
- Ներմուծվող և տեղական շուկայից ձեռք բերվող նյութական արժեքների հաշվառում, ինքնարժեքի հաշվարկ, ԵՏՄ հայտարարագրերի ներկայացում,
- Բանկային հաշիվներին առնչվող գործարքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատրաստում և բանկային գործարքների իրականացում,
- Հիմնական միջոցների հաշվառման վարում,
- Համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ պետական մարմիններին,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
- Հաշիվ ապրանքագրերի դուրսգրում և ստացված հաշիվների ներմուծում ծրագիր,
- Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության և տեխնիկական ոլորտներում),
- Համապատասխան աշխատանքային փորձ 1-3 տարի,
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի և Taxservice համակարգի իմացություն,
- Excel ծրագրի լավ տիրապետում,
- Հարկային և աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու և միառժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
- Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում։
Company օverview
Աուդիտորական գործունեություն
See more