
Հաշվապահ
Top Floor
Նկարագրություն
Թոփ-Տեխ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհրաժեշտ է փորձառու հաշվապահ։
Պարտականություններ
- Բանկային վճարումների կատարում ինտերնետ բանկինգով,
- Բանկային քաղվածքների ձևակերպում և մնացորդների ստուգում,
- Ստացված հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում,
- Մանրածախ վաճառքների գծով ՀԴՄ և անկանխիկ գործարքների փաստաթղթերի հաշվապահական գրանցում և վերահսկում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ նվազագույնը 2 տարի,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
- ՀԾ հաշվապահ և ՀԾ առևտուր ծրագրերի լավ իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու, մատակարարների և գնորդների հետ հաղորդակցվելու հմտություն, ժամանակի ճիշտ կառավարում,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ 150000-200000՝ ըստ փորձառության։
Բոլոր հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը՝ (CV):
Եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանց։ Top Floor-ը հանդիսանում է մի շարք եվրոպական առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։