
Հաշվապահ
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
«Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն փնտրում է ակտիվ և մոտիվացված հաշվապահի, ով կիրականացնի հաշվապահական հաշվառման և անհրաժեշտ այլ գործառույթների կատարում։
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
- Հաշվապահական ծառայություն մատուցել Ա/Ձ-ներին և ՍՊԸ-ներին,
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
- Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները,
- Ընթացիկ հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:
Պահանջներ
- Կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office-ի, մասնավորապես` Excel-ի իմացություն,
- ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայունություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմի հետ աշխատելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 9։00-18։00։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: