
Հաշվապահ
WISE LLC
Նկարագրություն
WISE LLC-ն առաջատար իրավաբանական և խորհրդատվական ընկերություն է, որը մատուցում է բարձրակարգ ծառայություններ ձեռնարկատիրության, հարկային խորհրդատվության, հաշվապահության և կառավարման ոլորտներում։ Մենք փնտրում ենք փորձառու և որակավորված հաշվապահի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մեր ընկերության հետագա զարգացմանը։
Պարտականություններ
- Ամբողջական հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
- Հաշվետվությունների կազմավորում և ներկայացում համապատասխան մարմիններին,
- Հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և փաստաթղթաշրջանառության կառավարում,
- Բանկային գործարքների ձևակերպում և հաշվառում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
- Աշխատավարձի հաշվարկ և վճարումների կազմակերպում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
- Եկամուտների և ծախսերի հաշվառում,
- Ծրագրային բազաներում ֆինանսական գործարքների ճշգրիտ մուտքագրում,
- Ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում՝ ըստ պահանջի,
- Առհաշիվ գործարքների վարում և փաստաթղթերի գրանցում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Որակավորված հաշվապահի (ACCA, CPA կամ համարժեք) հավաստագրի առկայությունը ցանկալի է,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում,
- ՀՀ հարկային օրենսդրության, հաշվապահական ստանդարտների (IFRS) գերազանց իմացություն,
- ՀԾ Հաշվապահական ծրագրի, MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի (բարդ ֆունկցիաներ, հաշվետվությունների պատրաստում) գերազանց իմացություն,
- Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ B2 մակարդակ և բարձր։
Պահանջվող հմտություններ
- Ինքնուրույն աշխատելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն,
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու և ստանդարտ հաշվետվություններ մշակելու հմտություն,
- Թիմում աշխատելու, գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն,
- Պայմանավորվածություններ վարելու և հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարում, բազմաբնույթ խնդիրների միաժամանակյա կատարում,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և կարգապահություն:
Մենք առաջարկում ենք՝
- Բարձր և մրցակցային աշխատավարձ՝ ըստ մասնագիտական փորձի և որակավորման,
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք,
- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ,
- Ընկերական և մասնագիտական թիմային միջավայր,
- Միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանքային գործընթացներ։
Legal consulting, Attorney at Law, Tax Law, Business & Corporate Law, Civil Law, Criminal Law.