
Հաշվապահ
Goldshin
Գոլդշին ընկերությունը փնտրում է հաշվապահ:
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
- Եկամտային, ԱԱՀ, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում
- Սահմանված կարգով և ժամկետներում Եկամտային, ԱԱՀ, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում,
- Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
- Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Համակարգչային ծրագրերի`ՀԾ, E-invoicing, tax-online ,Microsoft Office, 1C իմացություն
- Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ակտիվ, պատասխանատու անձնավորություն,
- Բազմախնդիր իրավիճակում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա գրաֆիկ, 09:00-18:00/ շաբաթ օրը՝ 09:00-16:00/։
Աշխատավարձը` 350.000-450.000 ՀՀ դրամ/ բոնուսային և ֆիքսված աշխատավարձը ներառյալ/՝ կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից:
Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:
Դիմելու համար ինքնակենսագրականը ուղարկել էլ. Հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: