Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Erebuni Medical Center

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 12/22/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Էրեբունի» Բժշկական Կենտրոնն Ֆինանսատնտեսական բաժնում աշխատանքի է հրավիրում հմուտ և արհեստավարժ Հաշվապահի, որը պատասխանատու կլինի նյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառման, դրանց հետ կապված վերլուծությունների և կանխատեսումների կատարման համար:

Պարտականություններ

  • Ապահովել և վերահսկել նյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառումը:
  • Իրականացնել հաշվապահական ձևակերպումները կապված հիմնական միջոցների և նյութական արժեքների հետ՝ ներառյալ նրանց ստացումը, տեղաշարժը, դուրս գրումը:
  • Կատարել Հիմնական Միջոցների մաշվածության գնահատումը:
  • Հիմնական միջոցների գույքագրման կազմակերպում և ապահովում, անհամապատասխանությունների բացահայտում:
  • Իրականացնել նյութական արժեքների և հիմնական միջոցների հետ կապված փաստաթղթաշրջանառությունը:
  • Պատրաստել հաշվետվություններ, դրանց հիման վրա իրականցնել համապատասխան վերլուծություններ և կանխատեսումներ:
  • Մասնակցել հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորմանը, օժանդակել ամենօրյա հաշվապահական խնդիրների լուծման գործընթացին:

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, մասնագիտացումը/վերապատրաստումը Հաշվապահական ոլորտում պարտադիր է:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես Հաշվապահ:
  • e-Invoicing և ՀԾ ծրագրերի իմացություն:
  • ՀՀ Հարկային Օրենսգրքի լավ իմացություն:
  • Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն:
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ:
  • Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն։
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
  • Ժամանակի կառավարում և առաջնահերթությունների սահմանում։
  • Վերլուծական մտածելակերպ, մանրուքների հանդեպ ուշադրություն։
  • Նախաձեռնողականություն, հետևողականություն և ակտիվություն։
  • Սթրեսակայունություն։
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։
  • Լայն աշխարհահայացք։

Դիմելու ընթացակարգ

Հաստիքին հավակնող և համապատասխան պահանջներին բավարարող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում են։

Company օverview
address
Address
ք.Երևան Տիտոգրադյան 14
address
Number of employees
1001+
Phone
Phone
37410471100

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են, անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում: Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում:«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Business trips
Business trips
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media