
Հաշվապահ
Millkat LLC
Նկարագրություն
"Միլլկաթ" ընկերությունը փնտրում է նպատակասլաց, պարտաճանաչ, զարգանալու և սովորելու ձգտումով, կազմակերպված ու աշխատասեր հաշվապահ։
Պարտականություններ
- Արտադրություն
- Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ համապատասխան մեկ այլ ոլորտում
- աշխատանքային փորձը ցանկալի է
- Ծրագրերի իմացություն (ՀԾ, Excel)
- Արագ կողմնորոշվելու և հաղորդակցական հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքը վեցօրյա է, ժամերը՝ 8։30-17։30։
Դիմելու համար, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն նշված էլ․ հասցեին։
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.: Արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայում հայտնի «ԷԼՆՈՐ» ապրանքանիշի կարագը, սփրեդները:Հանրապետությունում ճյուղային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է: Պարբերաբար ավելացնում է արտադրանքի տեսականին: Լուրջ ուշադրություն է դարձնում որակին, փաթեթավորմանը: Մշտապես կատարելագործում է արտադրության տեխնոլոգիան, թարմացնում սարքավորումները: Ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ: Ընկերությունը գլխավոր պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կազմակերպած և միջազգային «ԱՐՄՊՐՈԴԷՔՊՍՈ», «ԱՐՄԵՆԻԱ-ԷՔՍՊՈ», մանկական «ԷՔՍՊՈ» և «ԲՐԵՆԴ-ԷՔՍՊՈ» և այլ ցուցահանդեսներում: Ընկերության թողարկած «Սերուցքային կարագը» 2007թ. արժանացել է «Տարվա ապրանք» մրցանակին: 2013 թվականին ընկերությունը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն ապրանքանիշ տիտղոսին: ԷԼՆՈՐ - ԱՄԵՆ ՕՐ ...