Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Derjava

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 7/11/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերության դրամարկղային հիմնական գործառույթների իրականացում

Պարտականություններ

  • Դուրս գրվող հարկային հաշիվների, հաշիվ-վավերագրերի ձևակերպում հաշվապահական ծրագրային բազայում
  • e-invoicing միջավայրում վերը նշված գործարքների մուտքագրում
  • Կատարված գործարքների վերաբերյալ սկզբնական հաշվառման տվյալների բազաներում և e-invoicing-ում առկա տվյալների համեմատական-ստուգողական աշխատանքների կատարում
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ հարակից այլ ոլորտում
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS office պարտադիր, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տվյալների մեծ բազաների հետ արագ և ճկուն աշխատելու ունակություն
  • Աշխատասիրություն, նպատակասլացություն, թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն
  • Ժամանակի ճիշտ կառավարում և վերջնաժամկետների պահպանում
  • Գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա՝ 09։00-18։00

Company օverview
address
Address
Հաղթանակի 1-ին փող․, 1/1 շինություն
address
Number of employees
1001+

Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի:

See more

Spread the word! Share this job on social media