Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Premier Foods LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 5/12/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է հաշվապահի իր մեծ թիմին միանալու համար, ով կմասնակցի ընկերության հաշվապահական հաշվառման վարման գործընթացին և պատասխանատու կլինի ֆինանսական հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացի համար:

Աշխատանքի նկարագրություն՝

  • Իրականացնել հաշվապահական հաշվառում,
  • Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների,
  • Կազմել և ներկայացնել հարկային-ֆինանսական հաշվետվություններ,
  • Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
  • Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն/ MS Excel, ՀԾ –ի, 1C ծրագրերի գերազանց իմացություն/,
  • Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Ակտիվ, պատասխանատու անձնավորություն,
  • Բազմախնդիր իրավիճակում աշխատելու ունակություն:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media