Հաշվապահ
International Masis Tabak
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
5/8/2024
City:
Masis
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի: Որպես հաշվապահ Դուք իրականացնելու եք սկզբնական փաստաթղթերի հավաքագրում և մշակում, ինչպես նաև հաշվետվությունների կազմում:
Ներկայացվող պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն, հաշվապահություն)
- Հաշվապահական հաշվառում, հարկային օրենքների իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Excel, Outlook)
- 1C ծրագրի իմացություն
- Թիմում աշխատելու կարողության
- Ժամանակի կառավարման հմտություն
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և վարում
- Պահեստների մուտքի և ելքի ձևակերպում
- Հաշվետվությունների կազմում
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
- Անվճար ուղևորափոխադրում (Մասիս)
- Անվճար ավտոկայանատեղի
- Մատչելի գներով ճաշարան
- Պարգևատրման համակարգ
- Թիմային միջոցառումներ
- Գումար ամուսնության կապակցությամբ
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
- Աշխատանքային արտահագուստ