Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Defanse Housing Invest

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
7/6/2025

Նկարագրություն

<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի:

Պարտականություններ

  • Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների,
  • Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթեր,
  • Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը,
  • Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար,
  • Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պաշարների բացահայտման, փաստաթղթաշրջանառության կատարելագործման հետ կապված միջոցառումներին,
  • Հաշվապահական հաշիվներում արտացոլել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված բոլոր գործարքները,
  • Հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար,
  • Իրականացնել հաշվապահական տեղեկատվության տվյալների բազային ձևավորման, անցկացման և պահպանման հետ կապված աշխատանքներ, փոփոխություններ մտցնել տեղեկատվական և նորմատիվային տեղեկություններում, որոնք օգտագործվում են տվյալների մշակման ժամանակ,
  • Աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար գտնվել նաև շինարարական աշխատանքների կատարման տարածքի գրասենյակում:

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, ՀԾ 7, e-invoicing ծրագրերի իմացություն,
  • Հայերեն, անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություն:

Հավելյալ նշումներ

Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV)։

Company օverview
address
Number of employees
151-500
Phone
Phone
033221133
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media